Բերքի 90 տոկոսը վնասվել է. սպասում են կառավարության աջակցությանը

12481_am_1Մայիսի 23-ին տեղացած առատ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսություններին: Արմավիրի մարզի Տանձուտ համայնքը տուշող համայնքների թվին է դասվում: գյուղի բնակիչները  հավաստում են, որ բերքի 90 տոկոսը իրենք կորցրել են արդեն:

Երեկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես այցելել էր կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Տանձուտ համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանը Politik.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղը մեծ վնաս է կրել, սակայն հստակ թվեր չկարողացավ ասել.«Այս պահին հաշվարկներ են իրականացվում: Հստակ չէ, թե որքան է եղել վնասը, սակայն ակնհայտ է, որ մեծ վնաս է կրել համայնքը»,-ասաց գյուղապետը`  հավելելով, որ կառավարության հրահանգի համաձայն այս օրերին հաշվարկներ են իրականացվում:

Դիտվել է 113 անգամ
 


Այս թեմայով