Բերման է ենթարկվել ցույցի տեխնիկան տեղափոխող ակտիվիստը. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է

Վահրամ Պետրոսյան Հիմնադիր խորհրդարանՀիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։

«ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին եւ հեռացել՝ տանելով տեխնիկան»,- ասվում է հաղորդագրությունում:

Նույն հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ այս պահին խուզարկություն է տեղի ունենում Ալեք Ենիգոմշյանի բնակարանում։

Դիտվել է 557 անգամ
 


Այս թեմայով