Բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի երեխաներն ու «Հայ կանանց ճակատի» անդամները

Հայ կանանց ճակատից տեղեկացնում են, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Այս թեմայով