Բերման են ենթարկել «Հակահարված»-ի անդամին

 

marinka1-472x265Այսօր 20։00-ի սահմաններում բերման են ենթարկել «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանին։ «Հակահարված»-ի անդամներից Հերբերտ Գեւորգյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կողբացի փողոցում գտնվող սրճարաններից մեկի առջեւից քաղաքացիական հագուստով անձինք Արտակ Գեւորգյանին բռնի կերպով տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն.«Ժամը մոտ 14։00-ից սկսած նկատեցինք, որ դրսում մի մեքենա է կանգնած ու ժամեր էին անցնում, բայց դեռ նույն տեղում էր։ Հասկացանք՝մեզ են հետեւում։ Ժամը մոտ 20։00-ին մեքենայից դուրս եկան,մտան սրճարան ու ասեցին՝կարելի՞ է ձեզ մեկ րոպեով, մեր այն հարցին, թե ինչո՞ւ, պատասխանեցին, որ կենտրոնի բաժնից ենք ու գործի շրջանակներում կասկածվում եք։ Հարցրինք, թե ինչ գործ է, ասացին, որ գալիս եք՝ եկեք, չէ, ուրեմն Ձեզ(Արտակ Գեւորգյանին է դիմում) պետք է բերման ենթարկենք։ Ու Արտակին նստեցրին մեքենան եւ տարան»։

Ամբողջական այստեղ

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով