Բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին

գևՀիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:

Գևարգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:

Այս պահին ակցիան շարունակվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ, որտեղ գտնվում է Գևորգ Սաֆարյանը:

 

 


Այս թեմայով