Բերման են ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ Դավիթ Սանասարյանին

Sanasaryan-AndreasՔիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին: 

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մի քանի րոպեից պետք է մեկնարկեր «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը: Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել: «Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Դիտվել է 160 անգամ
 


Այս թեմայով