Բերման ենթարկվածների թիվը հասավ 21-ի

1449«Չե՛ք անցկացնի»-ի տեղեկատվական կենտրոնը ոստիկանության լրատվականից պարզեց, որ Ազգային ժողովի մոտ ընթացող՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 21 քաղաքացի: Ոստիկանության Արաբկիրի բաժնից նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մանուկյանը հայտնում է, որ թեև իրավապահները սկզբում խոչընդոտում էին ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների մուտքը ոստիկանություն, այնուամենայնիվ որոշ ժամանակ անց Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները կարողացել են մուտք գործել ոստիկանության շենք և այժմ գտնվում են բերման ենթարկվածների մոտ:

Չե՛ք անցկացնի

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով