Բերիո թեմը հաշվեհամարներ է բացել՝ սիրիահայությանն օգնելու նպատակով

201798Բերիո թեմը հաշվեհամարներ է բացել՝ Սիրիայում ճգնաժամի հետեւանքով տուժած հայությանն օգնություն ցուցաբերելու նպատակով:Այդ մասին հայտնում է  Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը:

Հայտարարության մեջ ասվում է. «Սիրիայի ճգնաժամի հետեւանքով վտանգված ժողովուրդն աջակցության, զորակցության եւ օժանդակության կարիք ունի։ Սիրիահայությունը, անբաժան լինելով սիրիացի ժողովրդից, եւս շարունակում է կրել ներկա ճգնաժամի հետեւանքները։ Սիրիահայությունը, մեր ազգի եւ Միջին Արեւելքի կարեւոր համայնքներից մեկը լինելով, ամբողջ հայության հոգատարությանն է արժանի:

Գոհունակությամբ ցանկանում ենք հայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կոչերն ու շրջաբերականները լայն արձագանգ գտան մեր ժողովրդի զաւվկների մոտ: Նրանք վստահությամբ եւ անմիջական փութով ընդառաջեցին Վեհափառ Հայրապետի փափագին: Սփյուռքի եւ Հայաստանի մեր ազգակիցները իրենց թեմերի եւ երկիրների մեջ ստեղծեցին հանգանակության միացյալ հանձնախմբեր, եւ ժողովրդի օժանդակություները հանգրվանային կերպով սկսեցին փոխանցել Ազգային Առաջնորդարան:

Բոլոր նրանք, որոնք ազգային գիտակցությունից մղված ցանկանում են իրենց գործնական մասնակցությունը բերել մարդասիրական եւ ազգօգուտ այս օժանդակությանը, իրենց նյութական նվերները կարող են փոխանցել Կաթողիկոսարան՝ այդ նպատակով բացված հետեւյալ բանկային հաշիվներին.

Bank:

FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon

Name of account:

CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE

IBAN:

LB87 0001 0002 4753 8500 0030 3501

SWIFT Code:

FSAB LBBX

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով