Բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը. կա 2 վիրավոր

Verelak4-e1351518735866Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ): Ըստ ՏԿԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:  Վթարի հետևանքով կա երկու տուժած, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկը 60 տարեկան է, մյուսը՝ 46 տարեկան։

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache