Բեռնատարի վարորդը փակել է Մյասնիկյան պողոտան

Վաղ առավոտից շարունակվում է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության դեմ տարվող ՝ խաղաղ անհնազանդության գործողությունները Երևանաի տարբեր փողոցներում և համայնքներում:

«Երևանի տարբեր փողոցներ այս պահին կամ փակվում են կամ փորձ է անում փակելու։ Ինձ Երևանի ամենախոշոր հատվածներից զանգեցին և ասացի, որ ամեն ինչ պատրաստ է, 10 րոպեից ձենը կլսենք։ Ես հիմա չեմ ասի, որ հատվածի մասին է խոսքը»,-Գյուլբենկյան փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը

Լրագրողը հետաքրրքվեց՝ այսինքն՝ իր այսօրվա մարտավարությունը զանգերի հետքերով գնա՞լն է։ Փաշինյանն ասաց, որ որոշել են այդպես և փորձը ցույց է տալիս, որ ճիշտ են որոշել։

«Այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, տեղի է ունենում թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն։ Բոլոր նրանք, ովքեր շտապում են, առաջարկում եմ միանալ, որ այս ամենն արագ ավարտվի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ իրենց ակցիային է միացել բեռնատարի վարորդ, ով Մյասնիկյան պողոտան բեռնատարի միջոցով փակել է:

 


Այս թեմայով