Բեռնատարի սեփականատերը ցուցմունք է տվել «Սասնա ծռեր»-ի դեմ

bernatar-1Խաչատուր Գիչյանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամներ վերցրել են իր մեքենան՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով:  Այսօր ԱԱԾ-ն  նման հայտարարություն է տարածել:

Խաչատուր Գիչյանի պաշտպան Տիգրան Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում նախ նշեց, թե իր պաշտպանյալի տված ցուցմունքը նախաքննական գաղտնիք է:  Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն արդեն հրապարակել է ցուցմունքը, պաշտպանը հաստատեց, որ Խաչատուր Գիչյանը նման ցուցմունք է տվել:

Իսկ սրանից հետո ինչ է սպասվում Խաչատուր Գիչյանին. հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Եթե կամավոր չի տվել բեռնատարը, դուրս է գալիս, որ չի օժանդակել խմբին: Բայց դա քննությունն  է պարզելու»:

Դիտվել է 362 անգամ
 


Այս թեմայով