Բելգիայի Թագավորության քաղաքացու դին հայտնաբերվել է «Կովկաս» ռեստորանային համալիրի համարներից մեկում

Նախօրեին Կովկաս ռեստորանային համալիրի համարներից մեկում դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Մարտի 16-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ «Կովկաս» ռեստորանային համալիրի համարներից մեկում հաճախորդն իրեն կախել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի եւ փորձագետի հետ միասին եւ հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի լոգարանում, սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի, ով ազգությամբ հայ է, Բելգիայի Թագավորության քաղաքացի»,- հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:

 


Այս թեմայով