Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են օդանավակայանում պայթյուններ իրականացնողների անունները

1458716706_4211245Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացնողների անունները։ Նրանք Խալիդ և Բրահիմ էլ-Բակրաուի եղբայրներն են։

BBC-ին, վկայակոչելով RTBF հեռուստաընկերությունը, նշում է, որ ոստիկանները ճանաչել են երկուսին՝ նրանք նախկինում դատապարտված են եղել, երրորդի ինքնությունը դեռ ճշտվում է։

Երեկ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի երկու կայարանում հնչած պայթյուններից 34 մարդ է զոհվել 250-ը՝ վիրավորվել։

Բրյուսելում եռօրյա սուգ է հայտարարվել։

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով