Բելառուսը ճանապարհ է ցույց տալիս Հայաստանին

Բելառուսը հերթական անգամ շանտաժի լեզվով է խոսում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ: Բելառուսի ազգային բանկը հուլիսի 1-ից կդադարեցնի ռուսական ռուբլին ոսկեարժութային պահուստներում ներգրավելուց:  Հուլիսի 1-ից երկիրն ամբողջովին կուղղորդվի միջազգային չափանիշներով։

Սա իհարկե առաջին դեպքը չէ, երբ Բելառուսի իշխանությունները գնում են նման քայլի: Ամեն անգամ նրանք նոր ճանապարհներ են գտնում Ռուսաստանի հետ բանակցելու և զիջումներ կորզելու համար: Բելառուսին չի խանգարում անգամ այն հանգամանքը, որ իրենք Ռուսաստանի հետ գտնվում են տնտեսական մեկ միության կազմում:

Սա հրաշալի օրինակ է Հայաստանի իշխանությունների համար, թե ինչպես պետք է պաշտպանել երկրի շահերը, այլ երկրի հետ հարաբերվելիս: Բելառուսը անուղղակի կերպով ճանապարհ է ցույց տալիս Հայաստանին և Ռուսաստանի մյուս գործընկերներին, թե ինչպես պետք է շփվել այդ երկրի հետ:

Հետաքրքիր է, որ ըմբոստ Բելառուսի քմահաճույքները Ռուսաստանն ամեն անգամ իրականացնում է, իսկ իրեն հնազանդ մյուս գործընկեր պետությունների շահերը երբեք հաշվի չեն առնվում:

 

Դիտվել է 787 անգամ
 


Այս թեմայով