Բելառուսը անբարոյական քայլ է անում , և պետք է կոշտ դիքորոշում ցուցաբերել. Երվանդ Բոզոյան

«Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» զինատեսակի  վաճառելը և նմանօրինակ խնդիրները , անպայման պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում, քանի որ Բելառուսն էլ է ՀԱՊԿ-ի անդամ:

Պետք է փորձել այլընտրանքային լծակներ օգտագործել Բելառուսի վրա »,- Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, խոսելով  Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ ձեռք բերելու գործարքի մասին:

Քաղաքագետը նկատեց , որ Բելառուսը փորձում է սողոսկել և գործընկների դեմ այսպիսի քայլեր անել .

«Ռուսաստանի և Արևմուտքի մեջ առկա է պատժամիջոցների պատերազմ , իսկ Բելառուսը օգտվելով առիթից, փորձում է արևմտյան ապրանքները բելառուսական ապրանքի անվան տակ վաճառել ռուսական շուկայում:

ՀԱՊԿ-ում Հայաստանը ավելի մատչելի գներով է գնում զենք զինամթերք Ռուսաստանից քան Ադրբեջանը, իսկ Բելառուսն էլ օգտնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի կարող ավելի էժան գնել ՝ քողարկված ձևով, ավելի մատչելի գնով զենք, զինամթերք է վաճառում Ադրբեջանին »,-նշեց քաղաքագետը, հավելելով , որ սա քաղաքական առումով անբարոյական քայլ է  և նմանօրինակ պետության ղեկավարների հանդեպ  պետք է կոշտ դիրքորոշում ցուցաբերել:

 Քաղաքագետը անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրությունները ժամկետից շուտ տեղի ունենալուն, նշեց որ այդ կերպ վերջիններս փորձում էին սինխրոնիզացնել Հայաստանի և Ռուսաստանի հետ այդ գործընթաց, որպեսզի  կարողանաին Մոսկվայի կողմից ճնշումներ կորզել Հայաստանի վրա այդ կերպ զիջումներ ստանալ Ղարաբաղյան կողմից .

 « Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը հիասթափված է, որ ՀՀ-ում թավշյա հեղափոխություն կատարվեց, քանի որ վերջիններս մեծ ակնկալիքներ  ունեին նախկին իշխանությունից , այն մասով որ Ռուսատսնը ճնշում կգործադրեր ՀՀ նախկին իշխանությունների հանդեպ, իսկ  այս պահին Հայաստանի դիրքորոշումները այլն են , ինչ էլ շփոթություն և անորոշություն է առաջացրել Ադրբեջանի ր միջնորդ պետությունների մոտ»,- ընդգծեց Երվանդ Բոզոյանը եզրափակելով , որ Ադրբեջանը փորձում է մկաններ ցույց տալ հիմանավորել , որ հայկական կողմը պատրաստ չէ բանակցությունների , որպեսզի միջնորդներն էլ ճնշում գործադրեն Հայաստանի վրա, Հայաստանին վերադարձնելու համար նախկին բանակցային ֆորմատին:

Այս թեմայով