Բելաջոյի Գրիշը դեռ չգիտի ԲՀԿ-ի որոշման մասին

 

231635111384577061 (1)«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԲՀԿ ֆրակցիան դեռ որոշում չունի՝ տեղեկացրել է ԲՀԿ պատգամավոր, ոչ անհայտ Գրիգորի Մարգարյանը թերթի հարցին ի պատասխան, թե արդյոք ԲՀԿ-ն դե՞մ է քվեարկելու բյուջեի նախագծին:

«Իսկ եթե որոշումը կայացվի, Դուք դե՞մ կքվեարկեք»: «Ես ԱԺ պատգամավոր եմ, «եթե»-ներով չեմ առաջնորդվում և խնդրում եմ իմ փոխարեն որոշումներ մի կայացրեք, հետևություններ մի արեք. ես հետևելու եմ մեր ֆրակցիայի որոշմանն ու կատարելու եմ այն»: Նախորդ անգամ, երբ որոշում կար «դեմ» քվեարկելու, կհիշեցնե՞ք, թե ինչպես քվեարկեցիք: «Ես դահլիճում չէի»: Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ «չլինեք»: «Ես ինչպե՞ս կարող եմ պլանավորել, թե այդ օրն ինչ կլինի ինձ հետ, որպեսզի ասեմ, թե ինչ եմ անելու. մարդու հետ ինչ ասես կարող է պատահել»: Աստված մի արասցե, իսկ կարո՞ղ եք հիշեցնել, թե այս կառավարության ծրագրին Դուք նախորդ անգամ ինչպես քվեարկեցիք. որպեսզի շատ չդժվարանաք, հիշեցնեմ` կողմ էիք քվեարկել: «Չեմ հիշում»: Իսկ կարո՞ղ է այս անգամ էլ այդպես լինի ու հետո «չհիշեք»: «Չեմ կարծում»:

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով