Բեգլարյանի սանիկը նոր պաշտոն կստանա

«Հայաստանի և Վրաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:

«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»: Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է և նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդհանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերևս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով