Home » Real Politik » Բեգլարյանը վախեցած է. դիմակավորները մի օր էլ իր տուն կարող են մտնել

Բեգլարյանը վախեցած է. դիմակավորները մի օր էլ իր տուն կարող են մտնել

Gagik-Beglaryan-600x330Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, այն մասին, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նեղսրտել է իր պաշտոնանկությունից և քաղաքական հաշվեհարդար է ուզում տեսնել սեփական կուսակցության հետ: Խոսակցություններն այնքան թեժացան և վտանգավոր ելևեջներ ստացան, որ նախկինում մամուլի հետ շփվել չսիրող Բեգլարյանը փողոցում  «պատահաբար»  հանդիպում է լրագրողներից մեկին և բացում սիրտը: Բեգլարյանը շտապում է հայտարարել, որ նա որևէ հարցում նեղացած չէ իր կուսակցությունից և, որ իր պաշտոնանկության մասին` առաջիններից մեկը ինքն է իմացել ու իր հետ քննարկել են այդ հարցը: Նա նաև հայտարարել է, թե շարունակելու է հավատարմորեն ծառայել իր թիմին:

Փաստորեն Գագիկ Բեգլարյանը իսկապես վախեցած է և եթե անգամ ուներ քաղաքական պլաններ, ապա դրանք արդեն մոռացության է մատնում, քանի որ Բաղրամյան 26-ից խիստ արձագանքի է արժանացել, որին ականջալուր չլինելու դեպքում` մի օր էլ ՀՀԿ-ական հայտնի  պատգամավորի  տուն այցելած դիմակավոր ոստիկանները կարող են իր տուն մտնել և հետախուզվողների փնտրել:

Դիտվել է 953 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy