Բեգլարյանը յուրայիններից չի նեղացել. «Ժողովուրդ»

Բեգլարյան կարապետյան«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս և «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:

«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը:

Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլևս չեք շարունակելու պաշտոնավարել. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը:

Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես պատճառաբանեց. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձևաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 675 անգամ
 


Այս թեմայով