Գագիկ Բեգլարյանը կուսակցություն է հիմնում

14642323_1735473976704354_4149727155677595457_nՇաբաթներ առաջ, երբ պաշտոնանկ արվեց Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շատերը կարծում էին, թե հայաստանյան քաղաքական իրականությունը մեկընդմիշտ ազատվեց սույն գործչից, սակայն իրականություն այն է, որ Բեգլարյանն ինքը հեռանալու ցանկություն չունի և ռեինկարնացիայի ձևեր է փնտրում: Մեր տեղեկություններով Բեգլարյանը քաղաքական վերակենդանացման նոր ճանապարհ է գտել: Նա չի փորձելու ծառայություններ մատուցել, այլ փորձ է անելու սեփական քաղաքական ուժը հիմնել:

Վերջին օրերին մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ  Արման Վարդանյանը որոշել է «Միասնություն» ազգային համաձայնության շարժում ստեղծել: Ըստ մամուլում և սոցցանցերում  Արման Վարդանյանի տարածած տեղեկությունների նրա  շուրջն են հավաքվել քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ: Արման Վարդանյանի նոր ստեղծվելիք ուժի մասին տարածվող տեղեկությունների հետ տարածվում է տեղեկություն նաև այն մասին, որ նա 2009 թվականին «դուխ» է արել և դեմ է դուրս եկել Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Իսկ իրականություն այն է, որ Արման Վարդանյանըհրաշալի հարաբերությունների մեջ է Գագիկ Բեգլարյանի հետ և նրանց «հակամարտության» մասին լուրերը հորինված են, որպեսզի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին չհրավիրի նախագահական և պատասխան պահանջի իր անջատողական քայլերի համար: Բացի դրանից Բեգլարյանը չի ցանկանում վնասել նոր ստեղծվող ուժի հանրային հեղինակությանը:

Նրանք փորձելու են հանրությանը առաջ երիտասարդ, ավյունով լեցուն երևալ և ձայներ հավաքել, որպեսզի ընտրություններից հետո իշխանությունների հետ Բեգլարյանի քավորությամբ բանակցություններով ցանկալի արդյունքներ ապահովեն:

Դիտվել է 2,150 անգամ
 


Այս թեմայով