Բեգլարյանը ամսական 1 մլն դոլար եկամուտ է ստանում

Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր պաշըոնավարման տարիներին հասցրել է բավական շոշափելի միջոցներ կուտակել, որոնք նրա համար շարունակում են եկամուտներ ապահովել անգամ իր պաշտոնանկությունից հետո:

Բեգլարյանը Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին հասցրել է ահռելի քանակության անշարժ գույք ձեռք բերել մայրաքաղաքի կենտրոնում և հիմա նա դրանք տարբեր ընկերությունների վարձակալության տալով մեծ եկամուտներ է ստանում: Բեգլարյանի մտերիմներից մեկի Politik.am-ին փոխանցաց տեղեկությունների համաձայն միայն Երևանի տարածքում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից նախկին քաղաքապետը ամսական ստանում է ավելի քան 1 մլն դոլար եկամուտ:

Այս թեմայով