Բա ո՞վ պետք է ծառայի. կհարցնի՞ վարչապետը իր ենթականերին

Օրերս հանդիպեցին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները և ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:  Ուսանողները վարչապետի հետ քննարկեցին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Քննարկման ժամանակ, երբ ուսանողներից մեկը հայտարարեց, որ իր ծրագրերի մեջ չկա բանակում ծառայելը վարչապետը արձագանքեց.«Իսկ ով պետք է ծառայի»: Վարչապետի այս պատասխանից կարելի էր ենթադրել, որ իր համար տարօրինակ են բոլոր այն մարդիկ, որոնք չեն ծառայել:

Այս ամենից ելնելով Politik.am փորձեց հասկանալ, թե Կարեն Կարապետյանի աշխատակազմում քանիսն են ծառայել:

Բանակում չեն ծառայել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գևորգ Մուրադյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեվանյանը, ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը:

 Հետաքրքիր է վարչապետը իր աշխատակազմում ներգրավված այս անձանց երբևէ հարցրել է, թե ո՞վ պետք է ծառայի բանակում, եթե իրենք չեն ծառայում:

 


Այս թեմայով