«Բա ինչի մի տարի առաջ չէիք պայքարում»․ «ախրանիկ»-պատգամավորը ճանապարհ փակելը սխալ է համարում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում այսօր վերսկսել էին ցույցերը: Այսօր էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր եկել Նիկոլ Փաշինյանի «ախրանիկ»-պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պատգամավորը ցուցարարներին համոզում էր ազատել փակված ճանապարհը՝ նշելով, որ «ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ»։ Փաշինյանի նախկին թիկնապահի այս հայտարարությանը ցուցարարները շատ խիստ արձագանքեցին՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը։

Ակցիայի մասնակիցներին լքելուց առաջ Հայկ Սարգսյանը կշտամբեց նրանց՝ ասելով․«բա ինչի մի տարի առաջ չէիք պայքարում Մանվել Գրիգորյանի դեմ»։

Այս թեմայով