Բաքվում զինված բախումներ են` կա 8 զոհ

124869_srcԲաքվի Նարդարան բնակավայրում ոստիկանների ու կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջև բախման հետևանքով զոհերի թիվը աճել է:

Ռուսաստանյան «Լենտա»-ն հայտնում է 8 զոհի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի ոստիկանները, Haqqin.az-ի փոխանցմամբ, 4 իսլամիստի են սպանել: Այդ աղբյուրը նշում է, որ «իսլամիստները ահաբեկչություններ, իշխանության զավթում էին ծրագրել Բաքվում»: Սպանվել էր նաև 2 ոստիկան:

Ավտոմատներով ու նռնակներով բախում էր տեղի ունեցել Նարդարանի մզկիթում, ինչից հետո Ադրբեջանի ուժայինները արգելափակել էին բնակավայրը:

Այժմ ուժեղացված հսկողություն է սահմանվել տեղի հիվանդանոցի նկատմամբ, որտեղ տեղափոխվել են վիրավորները, ինչպես նաև` Բաքվի մետրոյի:

Դիտվել է 296 անգամ
 


Այս թեմայով