Բաքու մեկնելը բարձրացրեց ՀԱՕԿ-ի դերը միջազգային արենայում

հրաչյա«Բաքու մեկնելը մի քանի անգամ բարձրացրեց ՀԱՕԿ-ի դերը միջազգային ասպարեզում, արդեն տարբեր առաջարկներ ենք ստանում Եվրոպական Օլիմպիական կոմիտեից համատեղ աշխատանքներ կատարելու համար»,- նման տեսակետ այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով առաջին եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությանը:

Ռոստոմյանի խոսքով՝ խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակությանը սուլում էին.«Բայց մենք նայեցինք իրար ու բոլորս էլ խոստովանեցինք, թե ինչքան հպարտ ենք հայ լինելու համար»,- ասաց բանախոսը և նշեց, որ մրցումից առաջ ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել. «Ակնկալում էինք երեք մեդալ, սակայն ունեցանք մեկը»:

 


Այս թեմայով