Բաքու գնալու առավելությունը

bakuԳագիկ Ծառուկյանի և ՀԱՕԿ-ի դեմ արշավ սկսեցին:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ամիսներ առաջ գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝դուրս է գալիս քաղաքականությունից և իր ժամանակն ու ռեսուրսները նվիրում է հայրենական սպորտի զարգացմանը:

Թերևս, իր այս որոշման անկեղծությամբ նորանկախ Հայաստանի եզակի գործիչներից է. այսպես են պնդում սպորտի ոլորտի ներկայացուցիչները, քանի որ կարողացավ տեղի ունեցածին ժամանակին և տեղին գնահատական տալ՝ հանրության համար չթողնելով որևէ մութ հարց: Կարճ ժամանակ անց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեր երկրի համար շատ կարևոր որոշում կայացրեց. այնէ՝ Հայաստանը մասնակցում է առաջին Եվրոպական օլիմպիական խաղերին, որը տեղի էր ունենալու Բաքվում: Եվ ահա այս որոշումից հետո, որոշ գործիչներ Գագիկ Ծառուկյանի և ՀԱՕԿ-ի դեմ արշավ սկսեցին: Այս մարդիկ փորձում էին ապացուցել՝ Բաքու մեկնելը ճիշտ չէ, որ այն մեր մարզիկների համար անվտանգ չէ, և որ ամենակարևորն է` Հայաստանը մասնակցում է Ադրբեջանի գովազդին: Նրանք նաև նշում էին, որ բոլոր հավաքականների ծախսերը իր վրա վերցրել է Ադրբեջանը, ինչը նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանից գումար է վերցնելու՝ հնարավորություն տալով ադրբեջանական կողմին հակաքարոզչություն իրականացնելու: Օրեր անց պարզվեց, որ այս հիմնավորումներից որևէ մեկը քննադատության չի դիմանում: Եվ հանրության մեծ մասի համար հասկանալի էր, որ Հայաստանը, մասնակցելով Բաքվի խաղերին, ավելի շատ շահում է, ուստի կորցնել այդ հնարավորությունն անիմաստ է: Բաքվի խաղերի մեկնարկից օրեր առաջ, սակայն, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվեց Բաքվի Եվրոպական առաջին խաղերի կազմկոմիտեի ֆինանսական աջակցությունից եւ բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջացել են այդ ընթացքում, կատարեց ինքը: Բաքվի խաղերի ավարտը ևս մեկ անգամ եկավ արձանագրելու այս որոշման ճշմարիտ լինելը: Հայ մարզիկները կարողացան Ադրբեջանի սրտում բարձրացնել հայոց եռագույնը՝ ադրբեջանցիներին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայը վախեցող տեսակ չէ, և իրենց ռազմական հռետորաբանությունը մեզ չի խանգարելու հանսել Բաքու և բարձրացնել մեր դրոշը:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով