Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն․ Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հայկական զորքերը այս տարի դուրս կբերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից։ Այդ մասին նա ասել է «The Korea Times»-ի հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման խնդրին։

«Հայաստանի ներկա ղեկավարությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք հակամարտությունը կարգավորելու համար՝ հանուն խաղաղության կայացման, կայունության և զարգացման։ Մենք հույս ունենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կունենանք հայկական զորքերի՝ գրավյալ տարածքներից դուրս բերման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովը նաև նշել է, որ Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն։

Այս թեմայով