Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆերնինԱնցյալ տարվա նախագահական խայտառակ ընտրությունների արդյունքները դուք ընդունեցիք և սատարեցիք Սերժ Սարգսյանին՝ շնորհավորելով նրան «Նախագահ» «Վերընտրվելու » կապակցությամբ, չնայած, որ լավ էլ գիտեիք նրա ինքնըտրվելու մասին։ Սատարեցիք մի մարդու, որը 2008թ․ արյունով զավթեց իշխանությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ և Եվրամիությունը հավատում էին, որ Սերժը կանի ամեն ինչ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու համար, և մեղադրում էիք ընդդիմությանը այն բանի համար, թե իբր ընդդիմությունը խանգարում է Հայաստանի հետագա զարգացմանը։

Սակայն ձեզ նախօրոք զգուշացվել էր, որ Սերժ Սարգսյանը  ձեզ կգցի, դա էլ տեղի ունեցավ և դուք, Շտեֆան Ֆյուլեն միանգամից սկսեցիք պաշտպանել բողոքի ձայն բարձրացնող ՀՀ քաղաքացիներին։ Այժմ դուք ևս փորձում եք պահել իշխանությունը ժողովրդից զավթած ոհմակին։ Կհորդորեմ ձեզ փորձերով զբաղվել ձեր երկրում։

1900176_663678853678672_1697891252_nՀայաստանի Հանրապետությունը ձեր, Եվրոպայի, Ռուսաստանի և այլ երկրների համար փորձադաշտ չէ։ Ձեր այս հայտարարությանը «Ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա », որը վերաբերում է պարտադիր կենսաթոշակի կուտակային համակարգին, ես կգնահատեմ որպես Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին միջամտել, որն ըստ Միջազգային Իրավունքի արգելվում է։ Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում՝ իր երկրում ինչն է լավ և ինչն է վատ, ինչն է ճիշտ և ինչն է սխալ, ինչպես ԱՄՆ-ում որոշում են ԱՄՆ-ի քաղաքացիները։

ՀՀ քաղաքացի  Դավիթ Հարությունյան 

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով