Բաց նամակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

Arpine-Hovhannisyan1Անկեղծ ասած Ձեր նշանակումը այս պաշտոնին որևէ կերպ չեմ ողջունել, որովհետև ունեմ համոզմունք, որ կոնկրետ անձերը չեն կարող համակարգը փոփոխող դառնալ: Սակայն հարցի լուծումը, որն ուղղելու եմ Ձեզ, տարիներ շարունակ բարձրաձայնվել ու որևէ լուծում չի ստաացել Ձեր նախորդների կողմից, հուսամ որ Դուք որևէ ադեկվատ լուծում կառաջարկեք:

Տարիներ շարունակ Հայաստայան բանտերում կալանք կրող անձինք չնչին բացառությունները չհաշված, զրկված են պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից:
Ըստ վիճակագրության, եթե մինչև 2000-ականների կեսերը քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները պայմանական ազատման համար անկախ հանձնաժողովներին են ներկայացրել այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 85 տոկոսին, ապա 2013 թ.-ից հետո՝ միայն 15-18 տոկոսին:
Երկրորդ ինձ մտահոգող փաստը տաբուի տակ գտնվող հոդվածներն են՝ մասնավորապես վաղաժամկետ ազատում կատեգորիկ կերպով չի կիրառվում ՀՀ Քր. Օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 և այլ հոդվածներով վաղաժամկետ ազատումներ չեն լինում:
Ինչպես գիտենք, «Անկախ հանձնաժողովը» ստեղծվել է որպես միջանկյալ մարմին՝ դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը հսկելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: Սակայն որքան էլ պարադոք կարող է թվալ, «Անկախ հանձնաժողովի» գործելուց հետո զգալիորեն նվազել է վաղաժամկետ ազատվողների թիվը, և դա հանգեցնում է նրան, որ հիմա ամեն ամիս վաղաժամկետ ազատման ներկայացվող 110-130 դատապարտյալներից ազատվում է 3-5 մարդ, որոնց պատժի ավարտին մնացել են հաշված ամիսներ և եթե դատապարտված չեն տաբուի տակ գտնվող հոդվածներից որևէ մեկով:
Սակայն մենք գիտենք բավական ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներ, ովքեր ներման արժանացել են իշխանությունների կողմից՝ Թամամյան Հովհաննես, Օհանյան Մարգար, Հովհաննիսյան Սամվել և այլն:
Մեր կալանավայրերում այսօր հազարավոր կալանավորներ կան, որոնց մեծ մասն իմ կարծիքով արժանի է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, քանի որ տրված պատժի կեսից ավելին կալանավայրում անցկացրած մարդը կարող է ուղղման ճանապարհ բռնել: Իսկ ներման հնարավորություն չստացող կալանավորները ավելի ու ավելի են չարանում մարդկության հանդեպ, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ կրկնահանցագործների թիվը մեծանա:
Կա տպավորություն, որ կալանավորների թվի պակասումը ձեռք չի տալիս, քանի որ կալանավորների վրա ծախսվող գումարների զգալի մասը շորթվում է ու կալանավորին չի հասնում: Ուստի որքան շատ կալանավոր, այնքան շատ գումար:
Այս ամենաթողությունը բերել է, բերում է, ու կբերի կոռուպցիոն բազմաթիվ ռիսկերի: Իսկ հանձնաժողովներ սարքելու ու երկարատև քննարկումներ անելու փոխարեն կառաջարկեի այսպիսի առարկայական խնդիրների լուծում տալ:

Դուք, որպես հայուհի և ապագա մայր առավել քան պետք է մտնեք այն բոլոր կալանավորների մայրերի ու կանանց դրության մեջ, քան այլոք:

Հուսամ նամակս անպատասխան չի մնա:

Հարգանքներով ՀՀ քաղաքացի Արմեն Մկրտչյան

Դիտվել է 210 անգամ
 


Այս թեմայով