Բացի Գրիգորյանից՝ ովքե՞ր են զինվորի բաժին գողացել

Բացի Գրիգորյանից՝ ովքե՞ր են զինվորի բաժին գողացել

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված բացահայտումներն են: Նրան մեղադրում են բանակից սնունդ, հագուստ և տեխնիկա գողանալու մեջ: Գրիգորյանի առանձնատներում նկարահանած ԱԱԾ տեսանյութը մեծ ալիք բարձրացրեց հանրության  շրջանում:

Մանվել Գրիգորյանը նախկին իշխանության միակ թալանչի ներկայացուցիչը չէ, գուցե նաև համեմատության մեջ ավելի քիչ է թալանել, քան օրինակ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը կամ այլ ՀՀԿ-ական կոռուպիոներներ: Մանվել Գրիգորյանի քայլը առավել շատ քննադատության առարկա դարձավ, քանի որ նա բանակից էր գողացել, զինվորի բաժին էր գողացել:

Իսկ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը, որը միլիոնավոր դոլարների հասնող հարկեր է թաքցրել պետությունից  և ՀՀԿ իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների թալանածը զինվորի բաժին չէ՞: Իհարկե զինվորի բաժին է, ուղղակի նրանք Մանվել Գրիգորյանից առավել խորամանկ են  գտնվել և թույլ չեն տվել, որպեսզի պետական միջոցները դառնան «տուշոնկա»՝ նոր գողանան, նրանք գողացել են միանգամից ֆինանսական միջոցները: Պետական միջոցներից գողացված ամեն լումայի մեջ կա զինվորի բաժին:

Հասարակությունը հենց այս կերպ պետք է մոտանա պետական միջոցներ թալանող ցանկացած մարդու: Նրանք բոլորն էլ «տուշոնկա» գողացող են, բոլորն էլ զինվորի բաժին են գողացել:

Այս թեմայով