Բացառիկ քայլ Հովիկ Աբրահամյանի կողմից

հովիկՀՀ Կառավարությունն  այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարանները բաշխել անապահով, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 25 ընտանիքներին:  Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ  Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նա նշեց, որ շենքի 40 բնակարանից՝ 11-ը հատկացվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, ինչպես նաև Արագածի նախկին տարածաշրջանի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անձանց, 4-ն առանձնացվել են որպես ծառայողական բնակարաններ և հանձնվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Արդյունքում չբաշխված են մնացել շենքի 25 բնակարանները, որոնցից 24-ը կհատկացվի բնակարանային խնդիր ունեցողներին. «Պարոն վարչապետ, մեկ չորս սենյականոց բնակարան մնում է, որն էլ առաջարկում ենք պահել որպես ծառայողական բնակարան»,- նշեց Նարեկ Սարգսյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդդիմացավ և ընդգծեց, որ դեմ է բնակարանը` որպես ծառայողական բնակարան ամրագրելուն. «Տվեք մի անապահովի, մի հատ զոհվածի ընտանիքի»,- Նշեց Հովիկ  Աբրահամյանը:

Հ.Գ. Սա իսկապես կարելի է համարել բացառիկ քայլ ՀՀ վարչապետի կողմից: Հայաստանի պատմության մեջ դժվար է հիշել մի վարչապետի, որը նման կոչ անի: Հուսանք, որ սա PR քայլ է  Հովիկ Աբրահամյանի կողմից, ալն նա իսկապես մտածում է հանրության անապահով հատվածի մասին:

 

Դիտվել է 1,261 անգամ
 


Այս թեմայով