Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

65914_bՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննչական կոմիտեի նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում  փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Կախյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հայտարարվել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Ա.Կախյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

 


Այս թեմայով