Բացահայտում. Որտեղի՞ց է Նաիրի Հունանյանը զենք ձեռք բերել և ո՞վ է նրան օգնել այդ հարցում

unnamedՄոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործներից Կարեն Հունանյանի ցուցմունքը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

Հ. 21  գ. թ.1 Հունանյան Կարեն Հրաչիկի  28.10.99 քննիչ՝ Ա. Եղոյան 20.10


գ. թ.1

1999թվ հոկտեմբերի 27-ին ժամ 1705-ի սահմաններում Կ. Հունանյանը իր եղբայր Ն. Հունանյանի և մյուսների հետ միասին ինքնաձիգներով զինված մուտք են գործել ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ կատարել են տեռորիստական ակտ և կրակ բացել Ազգային ժողովի

գ.թ. 1 հ. երես

ղեկավարների, Պատգամավորների և ՀՀ կառավարության անդամների վրա, որի հետևանքով զոհվել են ՀՀ վարչապետ Վ. Զ. Սարգսյանը, Կ.Ս. Դեմիրճյանը և այլ պաշտոնատար անձինք։ Կ. Հունանյանը բռնվել է տեռորիստական ակտ կատարելուց անմիջապես հետո ՀՀ Ազգային ժողովի դահլիճում։

Ձերբակալման կապակցությամբ հայտնում եմ որ մենք նախապես կանխամտածված սպանություններ կատարելու նպատակ չենք ունեցել։ Դա կատարեվել է պատահաբար, որի կապակցությամբ ես մանրամասն ցուցմունք կտամ։ Միժամանակ ցանկանում եմ հայտնել, որ մեր արաքը ոչ թե տեռորիստական ակտ է, այլ փորձել ենք վախեցնել իշխանություններին նպատակ ունենալով կասեցնել ազգի կործանումը.

Արձայնագրության հետ ծանոթացա՝

Ձերբակալված Հունանյան Կ.

Պաշտպան Կ. Մելքոնյան

գ. թ.4–9 Հունանյան Կարեն Հրաչիկի

28.10.99

քննիչ՝ Ա. Եղոյան

20.20-01.50

գ. թ. 4

Բնակվում եմ վեր նշված հասցեում իմ

գ. թ. 4 հ. երես

հայրիկի՝ Հրաչիկ Հունանյանի և ավագ եղբորս՝ Նաիրի Հունանյանի հետ միասին։ Մայրս և միջնեկ եղբայրս Նաթելլա և Արմեն Հունանյանը (մորս ազգանունը Գալստյան է) բնակվում են Եվպատորիա քաղաքի Պուշկինի 37/6 տանը։ 1991 թվականին ավարտել եմ Երևանի N179 միջնակարգ դպրոցը և ընդունվել Դ. Անհաղթի հումանիտար համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն 2-րդ կուրսից այլևս չեմ հաճախել։ Քանի որ մեր ընտանիքի տնտեսական վիճակը վատ էր հայրս ու մայրս բաժանված էին և մայրս եղբորս հետ բնակվում էր Եվպատորիա քաղաքում ես մեկնեցի նրանց մոտ։ 1998թվ. մարտին վերադարձել եմ Երևան ուր ապրել եմ մինչև օրս։

Հարց. Ինչով եք զբաղվել Եվպատորիա քաղաքում բնակվելու ժամանակահատվածում և ինչով Երևանում սկսած 1998թվ մարտից։ Դուք բանակում ծառայել եք թե ոչ։

Պատասխան. Եվպատորիայում գտնվելու հինգ տարիների ընթացքում զբաղվել եմ պատահական շինարարական աշխատանքներով, բացի այդ մեր տան հարևանությամբ այդ տարիների ընթացքում մենք եղբայրներով ես Նաիրին և Արմենը կառուցել ենք նոր բնակարան որը վաճառել և այդ գումարով՝ շուրջ 10.000 դոլլարով Երևանում ցանկանում եինք ընկերություն բացել զբաղվել առևտրով և արտադրությամբ սակյան չհաջողվեց գումարը քիչ լինելու պատճառով։ Ինչ վերաբերվում է իմ զբաղմունքին Երևանում ապա հիմնականում եղբորս՝ Նաիրի հետ զբաղվել ենք ընկերության ստեղծման գործերով, որը ինչպես նշեցի չհաջողվեց։ Բանակում չեմ ծառայել որպես ծառայած եղբայրների երրորդ եղբայր։ Այն ժամանակ գոյություն ուներ այդպիսի օրենք։

Հարց. Դուք հոգեկան հիվանդությամբ տառապել եք երբևէ և այժմ դուք կարողանում եք հաշիվ տալ Ձեր գործողություններին և կառավարել դրանք, այսինքն հասկանում և ընկալում եք Ձեր գործողությունների իմաստն ու բովանդակությունը։

Պատասխան. Ես հոգեկան հիվանդությամբ չեմ տառապել ու չեմ տառապում կարողանում եմ հաշիվ տալ իմ գործողություններին և կառավարել դրանք.

գ. թ. 5

Հարց. Ինչով եք զբաղվել 1999թվ հոկտեմբերի 26-ին և 27-ին։ Ինչպես եք հայտնվել ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ում հետ եք եղել, ինչ նպատակով։

Պատասխան — 1999թվ. հոկտեմբերի 26-ին որևէ կոնկրետ գործով չենք զբաղվել հիմնականում գտնվել ենք տանը եղբորս հետ միասին և զբաղվել առօրյա կենցաղային գործերով։ Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ին, ապա պատասխանում եմ որ 1999թվ. հոկտեմբերի 24-ին Երևան էր եկել Մարտունու շրջ. Վ. Գետաշեն եյուղի բնակիչ, իմ հարազատ մորեղբայր Վռամ Գաստյանը։ Նա եկել էր պարզելու թե երբ կարող է իր աճեցրած կաղամբն ու կարտոֆիլը բերեր Երևան շուկայում վաճառելու կամ փոխանակելու։ Այդ օրերին ինչպես ամեն անգամ Երևան գալիս նա բնակվել է մեր տանը։ Ցերեկները նա գնացել է շուկա զբաղվել իր գործերով իսկ երեկոյան եկել մեր տուն։ 1999թվ. հոկտեմբերի 27-ին ես եղբայրս հայրս և քեռիս արթնացանք, հայրս իր գործերով տնից դուրս է եկել առավոտյան ես զբաղվել եմ կենցաղային գործերով, այսինքն՝ հավաքել եմ տները կատարել գնումներ։ Մինչև ժամը մոտավորապես 16-ը ես եղբայրս և քեռիս գտնվել ենք տանը։ Նաիրին այդ օրը մեզ ասել էր որ իր ընկեր Էդուրարդ Գրիգորյանը հավանաբար գալու է միասին տեղ գնանք, և մենք տանը սպասում էինք նրան։ Ժամը 16 սահմաններում մեր տուն եկավ եղբորը ընկեր համադասարանցի Էդուարդ Գրիգորյանը, որին ես ճանաչում եմ իմ մանուկ հասակից։ Սուրճ պատրաստեցի, խմեցինք և միասին, այսինքն ես եղբայրս քեռիս և Էդիկը տնից դուրս եկանք։ Էդիկը նստած էր ղեկին ես նրա կողքին իսկ ետեվի նստարանին եղբայրս ու քեռիս։ Երբ մեր տան մոտ նստեցինք ավտոմեքենան Նաիրին Էդիկին ասաց, որ Բաղրամյանով քշի դեպի օպեռա։ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ՀՀ Ազգային Ժողովի շենքի անցագրային կետի մոտ Նաիրին Էդիկին ասաց որ կանգնեցնի ավտոմեքենան։ Էդիկը ավտոմեքենան կանգնեցրեց անցագրային կետից մոտ 3-4 մետր ներքև։ Նաիրին ասաց որ իջնենք մեքենայից և գնանք

գ. թ.5 հ. երես

Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Նաիրին գնաց անցագրային կետ իսկ մենք գտնվում էինք ավտոմեքենայի մոտ։ Մոտավորապես 10 րոպե անց նա ետ վերադարձավ։ Քանի որ ես մեջքով կանգնած էի դեպի անցագրային կետն ու մեքենայի ետնամասը Նաիրիի ետ վերադառնալու պահը չեմ տեսել և միայն տեսա այն որ Նաիրին արդեն մեքենայի մոտ է, Ես մոտեցա մեքենային և տեսա որ բոլորը ավտոմատներ էին տեղավորում իրենց հագուստի տակ որոնք վերցրել էին մեքենայից։ Ցուցմունքս ճշտում եմ որ ավտոմատներ էին վերցներ բոլորը բացի Էդիկից։ Ավտոմատներից մեկը վերցրեցի ես, մեկը Նաիրին, երրորդը իմ քեռի Վռամը իսկ չորրորդը վերցրել է Դերենիկը, սակայն այդ պահը ես չեմ տեսել. քանի որ Դերենիկն ու Էդիկը մեզանից հետո են մտել Ազգային Ժողովի շենք և միայն դահլիճում եմ տեսել որ Դերենիկը նույնպես ավտոմատով է, իսկ Էդիկը առանց ավտոմատի։ Անցագրային կետով առաջինը ներս ենք գնացել ես եղբայրս և քեռիս իսկ հետո եկել են նաև Դերենիկն ու Էդիկը։ Ես քեռիս և Նաիրին Ազգային ժողովի նիստերի դահլիճ ենք գնացելՆաիրիի ուղեկցությամբ և ներս ենք մտել նախագահողի սեղանից ուղիղ դեպի դահլիճը նայելու դիրքով հաշվված ձախ կողմի 2-րդ դռնով և ուղիղ դուրս եկել նախագահողի սեղանի և դահլիճի նստարանների առաջին շարքի միջև ընկած տարածությունը։ Ներս մտնելուց անմիջապես հետո որքան հիշում եմ ես և Նաիրին առաջ ենք գնացել նախագահողի և նստարանների շարքերի արանքում գտնվող միջանցքը, իսկ Վռամը դահլիճի ձախ կողմի պատի և նստարանների արանքում գտնվող միջանցքով դեպի դահլիճի խորքը մոտավորապես մեջտեղի մասը։

 


Այս թեմայով