Home » Real Politik » Բացահայտում. «Հրանտ եկեք սպանել եմ». Ինչու՞ է Նաիրին՝ Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո զանգահարել Հրանտ Մարգարյանին

Բացահայտում. «Հրանտ եկեք սպանել եմ». Ինչու՞ է Նաիրին՝ Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո զանգահարել Հրանտ Մարգարյանին

unnamed1Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք  ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Հ. Ասլանյանը:

հ. 14

գ.թ. 21-26  Հրանտ Հովսեփի Մարգարյան

01.11.99

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

12.10-15.20 Քննիչ՝ Հ. Ասլանյան

գ.թ. 21.

Ծնվել եմ 1958 թ. Իրանում, 1990 թ. ընտանիքով եկել եմ Հայաստան, 1998 թ. ամռանը ստացել եմ ՀՀ-ի քաղաքացիություն: Սույն թ.-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան գրասենյակում տեղեկացա, որ

գ.թ. 21. հ. երես

Խորհրդարանի նիստից հեռարձակվող ռադիոհաղորդումից սփռվում է կրակոցի ձայներ: Ի միջի այլոց տեղեկացնեմ, որ ես զբաղեցնում եմ Հ.Յ.Դ.-ի Գերագույն Մարմնի անդամ և այդ պահին գտնվում էի Գերագույն Մարմնի գրասենյակում, որը գրեթե հանդիսանում է ամենօրյա աշխատատեղին (գրասենյակը գտնվում է Հանրապետության 30 հասցեում): Այդ օրը, ինչպես միշտ, առավոտյան ժամը 9-ից գտնվում էի գրասենյակում: Լուրը ինձ հաղորդեց Գերագույն Մարմնի շենքում գտնվող ՀՅԴ Ազգային ժողովի ֆրակցիայի գրասենյակի աշխատակցուհի Հասմիկը: Ես փորձեցի կապվել՝ զանգահարել Ազգային ժողովի մեր ֆրակցիայի գրասենյակը, ուր պատասխանող չկար: Միառժամանակ հետո, գուցե շուրջ 30-ից րոպեից մինչեւ մի ժամ հետո մեր գրասենյակի համարով՝ (521502), ինձ զանգահարեց Մարտուն Մաթևոսյանը, որը պատգամավոր է և այդ պահին գտնվում էր Ազգային ժողովում: Մ. Մաթևոսյանը ինձ հետ խոսեց «Հրանտ, հեռախոսը տալիս եմ Նաիրիին» և ինձ հետ խոսեց Նաիրին, որը ինձ ասաց «Հրանտ, ես եմ Նաիրին, գրավել ենք Ազգային ժողովը սպանեցի շանը՞՞՞ և այս պահը պատմական է» ես ասացի, դու որ Նաիրին ես, նա ասաց, «քանի Նաիրի գիտես» ես ասացի Եղեգնաձորի Նաիրին ես, (ես հիշեցի եղեգնաձորցի Նաիրիին, որը կռված տղա էր), նա ասաց. «ոչ, ես եմ Նաիրի Հունանյանը, տղաներին վերցրու արեք այստեղ», ես պատասխանեցի «տեսնեմ»: Ես չէի կարող պատկերացնել Ազգային ժողովի ներքին մթնոլորտը, կամ պատկերացնում էի, որ գեթ՞՞՞ Մարտունը դժվար պայմանների տակ է գտնվում, և իր կյանքը վտանգի տակ է: Ես անմիջապես զանգեցի ԱԱՆ-ը, որքան հիշում եմ՝ ԱԱՆ զանգել եմ կամ կառավարական համարով 6156 կամ քաղաքային համարով 548133: Ես պետք է օգտագործած լինեմ կամ մեր կառավարական հեռախոսը 6914 կամ գրասենյակի համարը 521502: ԱԱՆ-ում նախարարը տեղում չէր, զանգեցի ՆԳՆ այնտեղ նույնպես տեղում չէր նախարարը, նորեն զանգեցի ԱԱՆ-ը և ասեցի կարևոր մի հարցով պետք է պատասխանատու որևէ մեկի հետ խոսեմ ինքը ինձ փոխանցեց արատ անունով մեկի հեռախոսը, որին զանգեցի և ասացի

գ.թ. 22.

որ Ազգային ժողովում պատահածի առումով պետք է, որևէ մեկին պետք է բան ասեմ, նա ինձ տվեց Գոռ Հակոբյանի հեռախոսահամարը: Ես զանգեցի նախագահություն՝ նախագահի աշխատակազմ, այնտեղ խոսեցի Ալիկ Հարությունյանի հետ, նրան պատմեցի այն ամենը որ քիչ վեր շարադրեցի եւ ասացի այս ամբողջը ասում եմ, որպեսզի Ձեր հառաջիկա որոշումների մեջ նաեւ նկատի ունենաք այս կարելիությունը: Դրանից հետո նորեն ինձ զանգեց Նաիրի Հունանյանը նույն հեռախոսահամարով՝ 521502, նորեն օգտագործելով Մարտուն Մ.-ի հեռախոսը եւ նրա ՞՞՞կապը՝ հավանաբար, բայց նրա միջոցով: Հիմա չեմ հիշում նրա ձեռքի հեռախոսի թիվը՝ ստույգ: Այս անգամ Նաիրին ասաց. «Ինչու չեք գալիս, ես արդեն խորհրդակցում եմ այստեղ պատգամավորների հետ, դու փորձիր գտնես Վ.  Մանուկյանին եւ միասին եկեք, տեսնենք ինչ ենք անում»: Ես ասացի, որ Ազգային ժողովի շենքը շրջապատված է, նա ասաց. արդեն հասցրին, ժողովուրդ կա թե ոչ և ասացի ես չգիտեմ: Դրանից հետո ես կապվեցի Գոռ Հակոբյանին, նա արդեն տեղյակ էր իմ և Ալիկ Հարությունյանի խոսակցությանը, ես ավելացրի վերջին հեռախոսազրույցիս բովանդակությունը: Նա ինձնից խնդրեց, որ գրասենյակից չհեռանամ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ինձ հետ կապվել: Մի առ ժամանակ հետո ինձ զանգեց՝ նույն կերպ, նորեն Նաիրին եւ ասաց. ինչու չեք գալիս, ես ասացի դուք ո՞վ եք, նկատի ունեի, որ իր խումբը ովքեր են, նա ասաց. «Մի կասկածի, հենց ես եմ՝ Նաիրի Հունանյանը», ասացի քո հետ՞՞՞ ովքեր կան, ասաց «Ես եմ՝ ես Նաիրի Հունանյանը»: Եվ այդ խոսակցության պահին, երբ դարձյալ պնդում էր, որ գնամ, և ես սկսեցի խոսել, թե ինչպես այդ պատկերացնում,՞՞՞ չէ որ ամբողջ շենքը շրջապատված է և այդտեղ խոսք գնաց միջնորդի դերակատարության մասին: Ես այս մասին էլ զեկուցեցի Գոռ Հակոբյանին:

գ.թ. 22. հ. երես

Երեկոյան ուշ ժամի՞՞՞ ինձ զանգեց Գոռ Հակոբյանը եւ ասաց, որ գամ Ազգային ժողով: Ես գնացի Ազգային ժողով և հանդիպեցի մի շարք մարդկանց և ՀՀ Նախագահին: Որին պատմեցի իմ կասկածների մասին, որից հետո նաեւ ասացի, որ Նաիրին պետք է ինչ-որ ոխ ունենա իմ նկատմամբ ևս, որովհետև իրեն կուսակցությունից հեռացնելու մեջ նաև դերակատար եմ եղել ես: Նախագահը ինձ ասաց այժմ պետք է փորձենք ժամանակ շահել և եթե կուզես քո պատասխանատվությամբ մտիր բանակցության մեջ: Այդ պահին մեզ մոտ եկավ Վահան Հովհաննիսյանը եւ ինձ ասաց մի շտապիր, թող խորհրդակցենք մենք ելանք դուրս եւ դրսում ՀՅԴ ֆրակցիայի սենյակում խորհրդակցեցինք միասին մեզ նաեւ միացան Արմեն Ռուստամյանը և Դավիթ Լոքյանը, նրանք հարմար չտեսան, որ ես առանձին՞՞՞ և առանց զենքի գնամ նրանց մոտ՝ ապահովական նկատառումներով, որը ծնունդ էր հենց այն բանի, որ գտնում էինք, որ Նաիրին կարող է հաշվեհարդար տեսնի նաեւ ինձ հետ: Սակայն ես ասացի, որ փոխանցեք Ձեր տեսակետը նախագահին իմ կողմից ավելացնելով, որ եթե նախագահը որոշում կայացնի ես կգնամ այդ քայլին, նախագահը լսելով Վ. Հովհաննիսյանի տեսակետները՝ խոհեմ քայլ չէր համարել իմ գնալը եւ ես մի առ ժամանակ ևս մնալով Ազգային ժողովի տարածքում՝ միջանցքներում հեռացա շենքից և վերադարձա իմ գրասենյակ: Այնուհետ գիտեմ այն ինչ հաղորդել են լրատու գործակալությունները:

ՀԱՐՑ – Երբվանից եք դուք ճանաչել Նաիրի Հունանյանինինչպիսի՞փոխհարաբերությունների մեջ եք գտնվել նրա հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես իրեն գիտեմ 1990 թվից, երբ եկա Հայաստան եւ նա հանդիսանում էր ակտիվ ուսանողներից մեկը՝ ՀՈՒԴ-ի շարքերում, որը նաեւ ընդունվել էր Դաշնակցության մեջ: Նրան ես հաճախ տեսնում էի մեր գրասենյակում, ուր նաեւ գտնվում էր մեր լրատվական գործակալությունը, սակայն ես իր հետ ոչ մի ժամանակ մոտ, կամ ընկերական հարաբերությունների մեջ չեմ եղել,

գ.թ. 23.

Մեր հանդիպումները սկսվում և վերջանում էին զուտ բարև Աստծո բարևով: Գիտեմ նաև, որ 1992 թ.-ին այն օրերի Բ-ի գրասենյակի միջամտությամբ, որին նաև կապված էի ես նրա դեմ կուսակցական հարց հարուցվեց և քննություն ստեղծվեց, որի հետևանքով նա հեռացվեց ՀՅԴ շարքերից: Այնքան որ հիշում եմ, նա այդ օրերին աշխատելով մեր հակակշռի տակ գտնված «Հայլուր» լրատվական գործակալությունում, ստեղծել էր իր անհատական լրատվական գործակալությունը եւ «Հայլուր» լրատվական գործակալության լուրերը փոխանցում էր՝ մեր ենթադրությամբ ՞՞՞ թուրքական լրատվական գործակալություններին կամ գործակալության: Դա մեր կանոնագրի խախտում էր այն առումով, որ նա ՙՀայլուրի՚ մեջ աշխատելով ստեղծել էր սեփական լրատվական գործակալությունը, ապա մեզ համար գեթ վարկաբեկիչ էր իր կապերը թրքական գործակալությունների հետ:

Ուզում եմ ասել, որ ես ընդհանրապես այդ թվականներին զբաղվում էի Ղարաբաղի ազատագրական պայքարով եւ հիմնականում ինձ հետ առնչվում էին մեր այն տղաները, որոնք իբրեւ ազատամարտիկ մասնակցում էին Ղարաբաղի Ազատամարտին, խնդրո առարկան՝ Ն. Հունանյանը այդպիսիների շարքում չլինելով՝ ես մոտ չեմ եղել իրեն:

ՀԱՐՑ – Ինչու է Ձեր կարծիքով Նաիրի Հունանյանը տեռորիստականակտ կատարելուց գրեթե անմիջապես հետո զանգահարել հենցանձամբ Ձեզինչ էր նա ձեզանից ակնկալում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Չգիտեմ, հարցը պետք է ուղղել հենց ենթակային, սակայն անհավանական չէ, որ նա ցանկացել է ուշադրությունը շեղի դեպի Դաշնակցություն, գուցե միտումնավոր եւ ծրագրված կերպով նա փորձել է վարկաբեկել անվարկաբեկելին՝ ՀՅԴ-ին: Թե ինչ էր նա ինձանից ակնկալում՝ չգիտեմ, սակայն պարզ է որ իր կոնկրետ ուզածը Վ.  Մանուկյանն՞՞՞ էր ու խորհրդակցություն:

ՀԱՐՑ – Կոնկրետ վերջին անգամ երբ եք դուք տեսել Նաիրի Հու

գ.թ. 23. հ. երես

նանյանին, նրա ընկերական, ազգայնակցական շրջապատից ում եք ճանաչել, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես իր հարազատներից, ընկերներից, մտերիմներից, ընտանիքի անդամներից ոչ ոքու չգիտեմ: Իսկ վերջին անգամ թե երբ եմ տեսել կոնկրետ չեմ կարող ասել սակայն իրեն կուսակցությունից հեռացումից հետո ոչ մի անգամ իր հետ զրույց կամ խոսակցություն չեմ ունեցել, նույնիսկ մեկ կամ երկու նախադասության չափով: Ես կարծում եմ որ 1998 թ.-ից որ ազատվել եմ կալանքից իրեն չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել:

ՀԱՐՑ – ՀՅԴ կառույցում ի՞նչ գործունեությամբ է զբաղվել Նաիրի Հունանյանը, դաշնակցական գործիչներից ում հետ է մտերիմ հարաբերությունների մեջ նա գտնվել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա, ինչքան գիտեմ ես, ոչ մի հանգամանք չի ներկայացրել եղել է՞՞՞ պարզ անդամ և չգիտեմ թե որևէ մեկի հետ մոտ եղել է թե ոչ:

ՀԱՐՑ – ՀՅԴ-ի հետ կապված դատավարությունների ժամանակ որտեղ է գտնվել Նաիրի Հունանյանը և նա ինչ-որ կերպ առնչվել է այդ դատավարությունների հետ թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես այդ ժամանակ եղել եմ կալանված եւ չգիտեմ ով որտեղ է գտնվել սակայն մեր դատով նա չի անցել, որքան որ ես գիտեմ:

ՀԱՐՑ – 27.10.1999 թ. ովքեր են գտնվել ՀՅԴ գրասենյակում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեր գրասենյակը գտնվում էին մի քանի հոգի, կային գրասենյակի աշխատակցուհին, աշխատող Խաչիկը և եթե չեմ սխալվում Գեղամ Մանուկյանը՞՞՞ նաև Գագիկ Գ-յանը:՞՞՞

 ՀԱՐՑ – ՀՅԴ-ում պահպանվել են Նաիրի Հունանյանին կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ փաստաթղթերը թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես կնախընտրեմ, որ դուք պաշտոնապես դիմեք ՀՅԴ Գերագույն Մարմնին ստույգ տեղեկություն ունենալու համար:

ՀԱՐՑ – Փորձեք բառացիորեն վերհիշել Նաիրի Հունանյանի հետ ձեր ունեցած խոսակցությունները, կոնկրետ ժամերը եւ հերթականությունը:

գ.թ. 24.

ՊԱՏԱՍԽԱՆ – Այժմ դժվար է, եթե ոչ անկարելի, սակայն կարող եմ ասել, որ այն ինչ որ ասել եմ արդեն գրեթե բառացիորեն կրկնել եմ տեղի ունեցածը՝ խոսակցությունը: Ինչքան հիշում եմ երեք անգամ խոսակցություն է եղել, առաջինը ինչպես պատմեցի ասում էր «տղաներին վերցրու արի», իսկ երկրորդ անգամ «խորհրդակցում եմ Վ. Մանուկյանին էլ վերցրու արի խորհրդակցության մասնակցի», երրորդ անգամ «արի միջնորդի»: Դուք անպայման ունեք մեր խոսակցության ձայնագրությունը կարող եք դիմել դրան:

ՀԱՐՑ – Կոնկրետ ի՞նչ «տղաների է» նկատի ունեցել Նաիրի Հունանյանը ձեզ դիմելով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Իսկապես չգիտեմ, որովհետև ես բանտից ազատվելուց հետո զբաղվել եմ զուտ քաղաքական, կազմակերպչական աշխատանքներով՝ հիմնականում Գերագույն Մարմնի կազմում:

ՀԱՐՑ – Ճանաչելով Նաիրի Հունանյանին ինչպե՞ս կարող եք նրան բնութագրել, ինչպիսի՞ քաղաքական հայացքներ է նա ունեցել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես այնքան չեմ ճանաչել, որ ինձ թույլ տամ բնութագրել, սակայն իմ տպավորությամբ նա անհանգիստ, շարժուն երիտասարդ էր, իսկ իր քաղաքական հայացքների մասին իսկապես չգիտեմ, որովհետեւ ոչ առիթը չի եղել իր հետ լուրջ խոսակցություն ունենալու համար:

ՀԱՐՑ – Կոնկրետ ի՞նչ նպատակով եք դուք զանգահարել ՆԳՆ, ԱԱՆ եւ ՀՀ Նախագահի աշխատակազմ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ անկարողության զգացումը պատճառ դարձավ, որովհետեւ մի տեղում նաեւ իմ ընկերներն էին պատանդ վերցվել, իսկ ապա իմ պարտքը համարեցի և վերջապես ես մտածեցի, որ սա ինչ-որ տեղ կարող է կարելիություն համարվի իրավապահ մարմինների համար համապատասխան քայլերի գնալու համար: Ես ցանկացա օգնել նրանց, որոնց նպատակը ևս այդ պահին կարող էր ՞՞՞ իմ ցանկության հետ՝ ազատել պատանդներին:

գ.թ. 24. հ. երես

ՀԱՐՑ – Որպես քաղաքական կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ ինչպես եք գնահատում Նաիրի Հունանյանի գլխավորած հանցավոր խմբի գործողությունները, ձեր կարծիքով ինչ նպատակ էին նրանք հետապնդել, ինչ արդյունքներ էին ակնկալում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես դատապարտելով այն համարում եմ ազգային ողբերգություն: Ճիշտն ասած կարող եմ ասել իմ սուբյեկտիվ գնահատականը, որ այն կամ կազմակերպված է եղել արտաքին որեւէ գաղտնի ծառայության կողմից (ես կարծում եմ՝ Թուրքիայի) կամ էլ ինչ-որ հիվանդագին գաղափարա-հոգեբանական վիճակի ՞՞՞ էր այն: Ամենայն դեպս կարծում եմ՞՞՞ հետեւանքները միայն մեր թշնամիների օգտին է, ես գտնում եմ, որ մի կողմից նրանք չեզոքացրին Վ. Սարգսյանին, իբրև հիմնական պետական երաշխիքը Ղարաբաղյան հարցի անզիջում լուծման տարբերակի և ապա ուշադրությունները շեղելով դեպի մեզ ՀՅԴ ցանկանում են սեպ խրել մեր և Վ. Սարգսյանի շրջապատի միջեւ, որպեսզի հառաջիկայում ոչ ոք ՀՀ-ում չհամարձակվի Ղարաբաղյանի հարցի շուրջ ցուցադրել սկզբունքային կեցվածք:

Ես այնքան, որ լրատվական միջոցներից կարող եմ գնահատել եղածը, կարծում եմ, որ եղածը դասական առումով հեղաշրջում չէ կարող լինել, որովհետեւ չուներ համապատասխան լրջության ծրագրավորում այլ բուն նպատակը երկրի առանցքը խախտելն էր խուճապ ու խառնաշփոթ դեռ ավելին հավիտենական քաղաքացիական կռվի երկիրը մղել և սա հենց այն հիմքն է, որով կարծում եմ, որ այս կազմակերպված էր թշնամի երկրի հատուկ ծառայությունների կողմից: Բայց այս ամենը սուբյեկտիվ է հարցի քննությունը կպարզի ամեն ինչ: Հուսամ եւ հավատամ:

ՀԱՐՑ – Ինչպես եք անձնապես և որպես ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ վերաբերվել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ:

գ.թ. 25.

ՊԱՏԱՍԽԱՆ – Նախ ես դեռ 1990 թ.-ից ճանաչել և հարաբերվել եմ Վ. Սարգսյանի հետ: Միշտ էլ իր նկատմամբ ունեցել եմ հարգանքի զգացում որը համազոր՞՞՞ էր գիտակցաբար ընկալված մարդու նկատմամբ սիրո: Դեռ Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում 1990-93 մենք եղել ենք ինչ-որ կերպ համադրված գործունեության և համագործակցության մեջ: Իմ ձերբակալության ժամանակաշրջանում ես տեղյակ եմ իր համակրական կեցվածքներից ուղղված իմ նկատմամբ: 1998 թ.-ից սկսյալ իբրև ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ հաճախ ենք հանդիպել Վ.  Սարգսյանին, գրեթե բոլոր հանդիպումները անցել են ջերմ և ընկերական մթնոլորտում: Առանց չափազանցությունների, որի կարիքը և պատճառ չունեմ, նա հանգամանքը՞՞՞ արտահայտվել է «թե ինչպես ես դաշնակցական չեմ եղել, չգիտեմ»: Մենք ունեինք կատարյալ համաձայնություն և համագործակցություն մի համագործակցություն, որ դեռ սկսված էր նախքան ԱԺ-ի ընտրությունները, ընտրությունների ընթացքում և իր վարչապետության օրոք: Վերջին մեր հանդիպումը տեղի ունեցավ իր ԱՄՆ այցելությունից վերադարձին, ուր նա մեծ տպավորությամբ էր խոսում մեր տեղի կառույցի և Հայ Դատ-ի հանձնախմբի աշխատանքների մասին, և հայտնեց իր զորակցությունն ու աջակցությունը մեզ ընդհանրապես եւ մասնավորաբար ԱՄՆ-ում կատարվող լոբինգային աշխատանքներին: Խոսեցինք նաեւ Ղարաբաղյան հարցի շուրջ, իր տեսակետները ամբողջությամբ համընկնում էր արդեն իսկ մամուլում արտահայտած մեր տեսակետներին, երբ ասացինք այդ մասին նա ասաց ինչ էիք կարծում մենք միշտ նույն կերպ ենք մտածել: Իսկ իր հայտարարած տնտեսական ծրագրի առնչությամբ մենք լավ էինք տրամադրված, որովհետեւ այն փորձում էր հիմնականում հեռավորություն վերցնել Ա. Դարբինյանի տնտեսական ուղղությունից: Նա նաեւ մեզ հետ համաձայն էր Անվտանգության խորհրդի մասին մեր տեսակետների հետ և ցանկանում էր, որ այդ հարցում ակտիվություն դրսեւորենք:

գ.թ. 25. հ. երես

Իսկ Կ. Դեմիրճյանի վերաբերյալ թեպետ նախկինում, երբ նա կոմկուսի Ա. քարտուղար էր մենք ունեինք այլ վերաբերում, սակայն ընտրություններից սկսյալ, երբ առիթ ունեցանք նրա հետ անձամբ շփվելու՞՞՞ ունեինք՞՞՞ տարբեր մոտեցում, նա մեզ համար և իմ համար եղել է իբրև հարգելի ծանրակշիռ մի անձ, որը կարող էր երկրի կայունության եւ արտաքին հարաբերությունների մասնավորաբար՞՞՞ դեպի Ռուսաստան, զարգացման գործում իր կարեւոր ներդրումը ունենալ, մենք ԱԺ-ում պաշտպանեցինք նրա նախագահության թեկնածությունը:

ՀԱՐՑ – Կատարված դեպքի մասին իմանալուց հետո ՀՅԴ կուսակցության անդամներից որևէ մեկի հետ խոսել եք հեռախոսով, թե՞ ոչ, մասնավորապես ԱԺ-ում պատանդ գտնվող պատգամավորներից որեւէ մեկի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – ԱԺ-ում գտնվող պատգամավորների հետ չեմ կարողացել խոսել բավական երկար ժամանակ, հետո ունեցա հնարավորություն խոսելու Վահան Հովհաննիսյանի հետ, որին բացատրեցի իմ ունեցած կապերի հետ՞՞՞ իրավապահ մարմինների գծով և նա հաստատեց, որ ճիշտ եմ արել: Նաև մի երկու կամ երեք անգամ ինձ հեռախոսի մոտ է կանչել Աղվան Վարդանյանը, որը հիմնականում հետաքրքրվում էր, որ ինչ են՞՞՞ ասում դրսում և ինչ է լինելու:

ՀԱՐՑ – Որտեղից կարող էին Նաիրի Հունանյանին հայտնի լինել ձեր և ՀՅԴ գրասենյակի հեռախոսահամարները, ձեզ առաջարկվում է մեկ անգամ ևս պարզաբանել ամեն դեպքում ինչու է հանցավոր խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը տեռորիստական ակտ կատարելուց գրեթե անմիջապես հետո զանգահարել ձեզ և «օգնություն» խնդրել, միգուցե ձեր միջև նախօրոք պայմանավորվածություն է եղել թե՞ ոչ:

գ.թ. 26.

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ինձ զանգել է Մարտուն Մաթևոսյանի միջոցով: Ըստ իմ տեղեկության նա նախ դիմել է Ռուբեն Հակոբյանին իմ հեռախոսահամարը ունենալու համար, Ռուբենը հայտնել է, որ մոռացել է իմ հեռախոսահամարը, ապա դիմել է Ռոլանդ Շառոյանին եւ նրանից փորձել իմանալ իմ հեռախոսահամարը, որը նույնպես պատասխանել է, որ չի հիշում դրանից հետո նա դիմել է Մարտուն Մաթեւոսյանին, որը ցավոք սրտի զանգել է իր հեռախոսով ինձ, եւ նախ ինքը խոսեց ինձ հետ և ապա հեռախոսը փոխանցեց Նաիրիին: Ինչպես ասացի ես վերջին գեթ 8՞՞՞ տարվա ընթացքում Նաիրիին չեմ տեսել, իսկ թե ինչու ինքը ինձ զանգեց, դա էլ բախտի հարց է: Չգիտեմ: Վերջապես նա պիտի որեւէ մեկին զանգեր, կամ էլ ինչպես ասացի, ծրագրված էր ուշադրությունը շեղել դեպի մեզ կամ ինձ:

ՀԱՐՑ – Դեպքի մասին իմանալուց հետո դուք փորձել եք զանգահարել Ազգային ժողովի ՀՅԴ ֆրակցիա ներկայացուցիչներին, չէ որ ինչպես ասացիք նրանցից մի քանիսը ունեին բջջային հեռախոսներ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Դեպքից հետո ես զանգել եմ մեր ֆրակցիայի գրասենյակի հեռախոսահամարներին եւ Վ. Հովհաննիսյանի գրասենյակի հեռախոսահամարներին, որը եղել է ինքնաբերաբար, որովհետև առ ի պաշտոնե ես միշտ էլ նույնիսկ օրական մի քանի անգամ զանգում եմ այդ համարներով, սակայն չմտածեցի, որ կարելի է զանգել ձեր հեռախոսահամարներին, իսկ երբ իմացանք, որ ինչ է կատարվել ու կատարվում ԱԺ-ում, մենք խուսափեցինք՞՞՞ կամ նույնիսկ չէինք կարող մեզ թույլ տալ զանգել այն մարդկանց, որոնք գտնվում էին պատանդի կարգավիճակում:

Ցուցմունքը գրված է իմ կողմից, ճիշտ է:

Հրանտ Մարգարյան

Դիտվել է 13,866 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy