Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսնե՞ր են. «ՉԻ»

Hamlet_Harutyunyan1«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է««Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«ՉԻ» – Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը և բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում։ Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները:

Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով