Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բարկացած մարդկանց չեմ պատասխանում. Հովիկ Աբրահամյան

Բարկացած մարդկանց չեմ պատասխանում. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին.

hovik«Սերժ Սարգսյանն ասել է՝ այս կառավարության աշխատանքը գնահատվելու է խիստ որոշակի արդյունքներով։ Նախորդ տարի խնդիր էր դրված 7 տոկոսանոց տնտեսկաան աճ ապահովել։ Այժմ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ աճը լինելու է շուրջ 3 տոկոս։ Ինչու՞ կառավարությունը հրաժարական չի տալիս»։

Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում էր հնչեցնել հարցը, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան՝ ասելով, որ դա կապ չունի օրակարգի հետ, որից հետո Փաշինյանի լսափողն անջատվեց։

Փաշինյանը շարունակում էր գոռալով հնչեցնել իր հարցը, որից հետո կրկին նրա լսափողը միացվեց. «Օրակարգի հարցերի ճնշող մեծամասնության հեղինակը կառավարությունն է, որը չպիտի լիներ ձեր կուսակցության նախագահի արած հայտարարությունների համաձայն։ Մի՞թե լուրջ պետք չէ վերաբերել այդ ասածներին, բան ա ասել ա էլի։ Այդ սկզբունքո՞վ եք առաջնորդվում»։

«Խնդրում ենք խոսել բացառապես օրակարգի հարցերի վերաբերյալ»,– կրկնեց Շարմազանովը։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով Փաշինյանին ասաց. «Ինչու՞ եք բարկանում, ինձ հետ բարկացած խոսում։ Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»։

Դիտվել է 64 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy