Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Բարզանու իշխանությունը մեկ այլ՝ ավելի վտանգավոր քայլ է իրականացնում

Բարզանու իշխանությունը մեկ այլ՝ ավելի վտանգավոր քայլ է իրականացնում

11146549_882474825132358_1601571339761888456_nԱրդեն բոլորս էլ գիտենք, որ Բարզանին ու իր ղեկավարած Քրդական դեմոկրատական կուսակցությունը Իրաքի հյուսիսում վարում է բռնատիրական քաղաքականություն և դրանից տուժում են հիմնականում եզդիները: Նրանք ամեն կերպ փորձում են եզդիներին հեռացնել Իրաքից, մասնավորապես Շանգալից և Շեխանից: Սակայն Բարզանու իշխանությունը մեկ այլ ավելի վտանգավոր քայլ է իրականացնում մեդիա դաշտում: Նա եզդիներին ոչ միայն հեռացնում է հայրենիքից, այլ նաև արմատներից, իսկ արմատներից կտրելու համար անհրաժեշտ է եզդի ժողովրդին տրամադրել հոգևոր ղեկավարության դեմ: Բարզանու իշխանությունը հասկացել է, որ եզդիների միասնականությունը կոտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեղինակազրկվեն եզդի ժողովրդի լիդերները և միմյանց դեմ տրամադրվեն: Նրա իշխանությունը իր ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով ամեն կերպ տարածում է լուրեր, որ եզդի առաջնորդները ծախվել են և ծառայում են այս կամ այն քրդական խմբավորմանը: Եվ պետք է նկատել, որ այն իր ազդեցությունը թողել է:

Գրում է Մամե Ամիրյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 146 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy