Բարզանուն դատի կտան եզդիների դեմ իրականացված ցեղասպանության համար

բարզանիԻրաքի խորհրդարանի պատգամավոր Հեյդար Սթար Ալմաուլին (Իրաքի նախկին վարչապետ ալ-Մալակի կողմանկիցներից է) լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ սկսում է ստորագրահավաք Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանու դեմ դատական հայց ներկայացնելու համար.«Այս ստորագրությունները հավաքվում են, որպեսզի դատական հայց ներկայացնենք Մասուդ Բարզանու և եզդիաբնակ Շանգալի մարզի պաշտպանություն իրականացնող քրդական բանակի հրամանատարների դեմ»,-ասել է պատգամավորը վերջում ավելացնելով, որ հիմա իրենք նաև տեղեկատվական թերթիկներ են բաժանում, որտեղ հստակ նշված է Մասուդ Բարզանու և նրա հրամանատարների մեղքը: Այս մասին հայտնում է քրդալեզու Rojnews.net լրատվականը: Պատգամավորի հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական պետություն խմբավորման զինյալները Մոսուլ և մասնավորապես եզդիաբնակ Շանգալ մտել են Բարզանու հետ համաձայնեցված և քրդական բանակի աջակցությամբ:

Դիտվել է 163 անգամ
 


Այս թեմայով