Բարեփոխումներ կլինեն միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը խոսելով ԵՄ Հայասատան նոր համաձայնագրի ստորագրումից, նշեց, որ պայմանագիրը իրենից ենթադրում է Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավվելու տարբերակ, իսկ փոփոխությունները տեսանելի կլինեն միայն իշխանափոխությունից հետո.«Որպեսզի ԵՄ-ի կողմից ներդրված բարեփոխումները տեղի ունենան Հայաստանում, պետք կլինի, որ Սերժ Սարգսյանը ապրիլից հետո հրաժարվի իշխանությունից, քանի որ ՀՀ-ում բարեփոխումներ չիրականացնելը դրանից է կախված, չէ որ վերջինս իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում  ոչ մի բարեփոխում չի կատարել», նկատեց քաղագատեը հավելելով, որ  Սերժ Սարգսյանի  կրկին պաշտոնի գալը , ոչ մի լավ բանի չի հանգեցնի, շեշտելով որ Սերժ Սարգսյանը 2 անգամ էլ եկել է իշխանության ընտակեղծարարությամբ, քաղբանտարկյալներ ունենալով և զոհեր տալով:

  Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարոթյանը, որ 2013թ.ին ԵՄ-ն է հրաժարվել Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումից  Գրիգորյանը նկատեց, որ դա ընդհամենը ճշմարտության հերթական խեղաթյուրում է. « Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ եվրոպացիները չեն ուզեցել  «և»  «և» տարբերակը, բայց փորձը ցույց տվեց, որ Եվրոպացիները դեմ չեն այդ տարբերակին»՝ նկատի ունենալով միաժամանակ ԵԱՀԿ-ի հետ համագործակցելը:

 Զրույցի վերջում քաղաքագետը հավելեց, որ ԵՄ պայմանագիրը կյանքի կոչելու համար քաղաքական կամք է պետք , որպեսզի տեղի ունենան տեսանելի բարեփոխումներ:

 


Այս թեմայով