«Բարեգործություն» պաշտոնի ակնկալիքով

Հասարակության համակրանքին արժանանալու ամենակարճ ճանապարհը անկասկած դա բարեգործությունն է: Սակայն այդ ճանապարհը բռնածները, ոչ միշտ են արդար և ազնիվ իրենց մղումների մեջ, ինչն ավելի վտանգավոր է, քան այն գործարարը, ով իր շահից զատ այլ արժեքների մասին չի մտածում և բարեգործությամբ չի զբաղվում: Մանրամասնորեն նկարագրելու համար, թե ինչ հետևանքներ է ունենում նման «բարեգործությունը» դիտարկենք հայության շրջանում «բարեգործի» համբավ վայելող և շահադիկան նպատակներով իր բարեգործական գործունեությունը ծավալող, Ռալֆ Յիրիկյանի դեպքը:

Հասարակ քաղաքացին, ով անտեղյակ է, թե ինչի համար և ինչ փողերով է արվում բարեգործությունը, չի էլ կասկածում, թե բարեգործի անվան հետևում իրականում ինչ մարդ է թաքնված: Տարիներ շարունակ Ռալֆ Յիրիկյանը, հանդիսանալով Վիվասել ընկերության գործադիր տնօրեն, ընկերության գումարներով, իր անվան ներքո, իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր:

Մի կողմ թողնենք թե որտեղից են գոյանում այդ գումարները, քանզի հազարավոր են պատմություններն աշխատակիցների կողմից՝ աշխատանքի տեղավորվելու համար տրված «մաղարիչների» մասին, էլ չասենք սակագնային փաթեթների աներևակայելի գների հաշվին գոյացող գումարների մասին:
Սա կեղծ բարերարության մասին, իսկ թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում Ռալֆ Յիրիկյանի «մեծն բարեգործի» կերպարի կերտումը, պարզենք միասին:

Ռալֆ Յիրիկյանի հանրային գործունեության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվել են լուրեր նրան տարբեր պաշտոններում նշանակելու մասին, ինչին և երազել է հենցի ինքը Ռալֆ Յիրիկյանը:Ավելին շատ դեպքերում հենց նրա կողմից է հանձնարարված եղել տարածել նմանատիպ լուրերը, ակնկալիքով որ օրերից մեկ օր նա կխրախուսվի և կնշանակվի իր ցանկալի պաշտոնին:

Ցավալի է իհարկե, որ նման մարդիկ հասարակության շրջանում այլ կերպ են դիտարկվում, հանրությանը դժվար է հավատալ, որ տվյալ մարդիկ զուտ դրածոներ են և միայն շահադիտական նպատակներով են առաջնորդվում հանրության նկատմամբ: Յիրիկյանի նմանները հատուկ են ընտրվում, որ հանրությունը ոչ մի կասկած չունենա նրա ազնվության նկատմամբ և աչքերը փակ վստահի, իսկ նման մարդիկ ամենավտանգավորն են:

Մեծ հաշվով հասարակության փողերով, սեփական իմիջը բարձրացրած Յիրիկյանը, իր գործունեության հենց սկզբից էլ գործել է ի վնաս հանրության, տարբեր լծակներ կիրառելով աննկատորեն թալանելով նրանց:

Դիտվել է 394 անգամ
 


Այս թեմայով