Բարաք Օբամայի պատվին ձուկ են անվանել

140718-barack-obama-2115_86aea53294a878936633ec10495866b6ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի պատվին ցանկանում են կոչել նոր հայտնաբերված խաղաղօվկիանոսյան ձկան տեսակը:

«Մենք ի սկզբանե պլանավորում էինք, որ հենց ձկան նոր տեսակ հայտնաբերեք,  այն կանվանենք Բարաք Օբամայի պատվին: Դրանով մենք նրան շնորհակալություն կհայտնենք օվկիանոսյան Պապահանաումոկուակեա արգելոցի ընդլայնման համար»,-ասել են հավայացի ծովային կենսաբանները:

Բարաք Օբաման նշել է, որ նոր հայտնաբերված ձկնատեսակը իրեն դուր է գալիս:

Վերջերս նա ընդլայնել է  Պապահանաումոկուակեա արգելոցը, այն դարձնելով խոշորագույնը ողջ աշխարհում: Հիմա մոտ 1.5 մլն քկմ տարածքում արգելված է ձկան արտադրական որսը:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով