Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բաշ Քարվենդում հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան

Բաշ Քարվենդում հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան

Դավիթ ԲաբայանԲաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին, հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

Նշենք, որ այսօր ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է մարմինների փոխանակում։

Դիտվել է 607 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy