Բանկերից ավանդների 20%-ի դուրս հանումն անգամ մեծ խնդիրներ կառաջացնի

Ըստ 2017 թվականի տվյալների, հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 տրիլիոն դրամ։ Այս գումարից մոտ 891,5 մլրդ դրամը կամ ավելի քան 37%–ը դրամային դեպոզիտներն են։

 Այսինքն ՀՀ քաղաքացիները 891 միլիարդ դրամ գումար վստահել են հայրենի բանկերին, որոնք էլ ապահովվում են իշխանությունների ֆինանսական կայունությունը: Այս առիթով Politik.am-ի թղթակիցը խոսեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար, հասկանալու ինչ հետևանքներ կլինեն , եթե ՀՀ քաղաքացիները ամբողջությամբ հետ վերցնեն իրենց ավանդները.

«Որպես ֆինանսական գործիք, բանկային համակարգը օգտագործում է ավանդները իր ծրագրերը իրականացնելու համար , և եթե ավանդները ամբողջությամբ չհանեն, այլ անգամ նվազի 20%-50%-ով , այդ ամենը էական, բացասական  ազդեցություն կունենա տնտեսության  վրա »,-ասաց տնտեսագետը հավելելով , որ դրա արդյունքում ֆինանսական գործիքի հնարավորությունները կփոքրանան:

Վ. Խաչատրյանը նկատեց, որ ավանդատուների հետ կապված 2 հարց կա, որ պետք է դիտարկել՝  քանի ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդներ են առկա և դրանից ելենլով 1 ավանդի գումարի միջինացված չափը ինչքան է:

«Տպավորություն է ստեղծվում , որ ՀՀ քաղաքացիները մեծ-մեծ խնայողություններ ունեն, բայց իրականում ՝ պատկերն այլ է:

Ավանդատուների մեջ ներառվածներ քաղաքացիների մի մասը նոր ստեղծված արդյունքի արժեքից օգտվողներն են, կարճ ասած մեծահարուստները կամ այսօրվա ստեղված իշխանական համակարգից օգտվողները, ովքեր կարողանում են բիզնես հաջողություններ ունենալ»,-նշեց Վ. Խաչատրյանը, ավելացնելով՝ չի կարծում , որ  մնացյալ քաղաքացիները ունեն այնքան միջոցները, որ կարողանան իրենց հոգսերը հոգալ և դրան ուգահեռ  ավանդներ դնել:

 


Այս թեմայով