Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին. Իլհամ Ալիևի օգնական

ali gasanov 02.02.16Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ինտենսիվ փուլը կարող է սկսել առաջիկա մի քանի օրը: Այս մասին հայտարարում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահիի օգնական Ալի Գասանովին:

Ըստ նրա, բանակցային գործընթացի նախաձեռնող է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահը:

«Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահին և այժմ պատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է, առաջիկա օրերը սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,-մեջբերում է Գասանովին «Հազար» հեռուստաընկերությունը:

Դիտվել է 332 անգամ
 


Այս թեմայով