Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է. Արմեն Գրիգորյանն Արցախում է

ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Արցախում է:

«Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:

Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Այս թեմայով