Բանակի կորուստները կլինի՞ կրկին նավազեցնել

սեյրան օհանյան

Այսօր հայտնի դարձավ, որ ԼՂՀ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

Բանակի կորուստների մասին խոսելիս օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ կորուստները 32 տոկոսով նվազել է: Խոսքը վերաբերվել է և հակառակորդի կողմից իրականացվող և խաղաղ պայմաններում զորամասերում առկա սպանություններին: Իսկ ահա այս տարին բանակը սկսեց կորուստներով: Առաջինը սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, իսկ այսօր արդեն Կարեն Գալաստյանը: Նախարարը հակառակորդի ակտիվության վերաբերյալ ասել և շարունակում է ասել, որ «մենք պատասխանում ենք միայն դիպուկահար կրակներին»:

Երկու կորուստներն, ի դեպ, դիպուկահար կրակների հետևանք են եղել, իսկ հայկական կամ ղարաբաղյան կողմը շարունակում է արդարանալ, որ մենք մեկին 10-ն ենք պատասխանում:

Հ.Գ. Եթե 1-ին 10-ն ենք պատասխանում, ապա վերջին դիվերսիայի հետ կապված, ինչու ենք թույլ տվել, որ ադրբեջանական կողմը իր հետ տանի իր կորուստները, կամ վերջին սպանությունից հետո, ինչու համարժեք կորուստներ չի ունեցել ադրբեջանական բանակը: Այժմ հարց է առաջանում ՝ իսկապե՞ս մենք 1-ին 10-ն ենք պատասխանում;

Դիտվել է 166 անգամ
 


Այս թեմայով