«Շկոտնիկ» Գրիգորյանին դեռ 2015-ին պետք էր նետել պատմության աղբանոց

Օրերս ԱԱԾ-ն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործունեության մասին իրականացրեց բացահայտում և հանրության դատին հանձնեց փաստեր, որոնք պատռեցին պատգամավորի իրական դեմքը: Պարզվեց, որ ճիշտ էին հանրության շրջանում տարիներ ի վեր տարածվող այն խոսակցությունները, որ Մանվել Գրիգորյանը ապրում է բանակը թալանելով և իր կարողությունը հիմնականում դիզել է հենց հայկական բանակի միջոցների հաշվին:

ԱԱԾ ներկայացրած փատերը մեծ շոկ էր հանրության համար: Իհարկե մարդիկ գիտեին, որ Գրիգորյանը թալանով է զբաղված եղել տարիներ շարունակ, սակայն որևէ մեկը չէր պատկերացնի, որ նա այդքան իջել է ու զինվորի բաժին ուտելիքը, դեղորայքը և տեխնիկան պետք է գողանար:

Այս ամենի ֆոնին՝ զզվելի է հատկապես հիշել, թե ինչպես էր վերջին տարիներին իրեն դրսևորում Մանվել Գրիգորյանը: Նա իրեն երևակայում էր զորավար ու Արցախի հերոս: Տարբեր ռազմական, պետական ու քաղաքական գործիչների մասին խոսում էր  առհամարհանքով:

Նա այնքան էր լպիրշացել, որ առհամարհում էր նույնիսկ Արցախի իրական հերոսներին։ Օրինակ մի առիթով Արցախի հերոս Սամվել Բաբայանի մասին ասել է․ «Սամվել Բաբայանը ո՞վ ա »:

Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի  մասին ասել է․ «Ես առանձնակի գումարտակ տենց հաստիք չգիտեմ: Եթե դու նման բան գիտեք, ես չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյան գիտեմ։ Դե այնքան մասնակից ա եղել: Ժիրայր Սեֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ, քո պես մարդ»

Գրիգորյանի կերպարի  զզվելիությունը առավել արտահայտիչ է դառնում, երբ հետհայցք ուղղելով տեսնում ենք, թե նա իր բորենու պահվածքով ինչպես էր արտահայտվում, ԲՀԿ առաջնորդ, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի մասին: Խոսում էր հատուկ պատվերով ու իր տերերին քծնելու մեծ ցանկությամբ:

ՈՒ հիմա երբ Մանվել Գրիգորյանի մասին իրականությունը հայտնի է փաստերով, զարմանում ես, թե ինչպես կարող էր բանակից զինվորի բաժին ուտելիք գողացողը այդ կերպ խոսել մի մարդու մասին, ով իր ամբողջ կյանքում կանգնած է եղել բանակի կողքին: Գագիկ Ծառուկյանն անգամ իր սեփական միջոցների հաշվին զորամաս կառուցելու պատրաստակամություն էր հայտնել 2017 թվականին ու վստահ ենք արդեն կյանքի է կոչվել այդ ծրագիրը: Նա միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել բանակի համար:

Իր պատգամավորական գործունեության ընթացքում, Մանվել Գրիգորյանն իրեն ամենալկտի ձևով է դրսևորել: Իսկ 2015 թվականի ՀՀԿ ԳՄ հայտնի նիստի ժամանակ նա իրեն պատկերացնում էր դատավորի, հայրենիքի ու բանակի խնդիրներով մտահոգ մարդու դերում:  Եթե 2015-ին հասարակությունը և քաղաքական դաշտը փակեր Մանվել Գրիգորյանի բերանը ու ցույց տար իր իրական տեղը, որը պատմության աղբանոցում է, ապա 2016-ին նա չէր համարձակվի զինվորին ուղարկված ուտելիքը, հագուստը և տեխնիկան գողանալ:

Այս թեմայով