Բաղրամյան 26-ը Լավրովի պլանն է կյանքի կոչում

«Շատերը ուրախացել էին, երբ Սերժ Սարգսյանը բավական խիստ գնահատականներ էր տվել Ալիևի վարչակարգին, փաստորեն իրեն անձամբ։ Հայաստանը նաև բանակցային գործընթացին վերադառնալու նախապայմաններ էր ներկայացրել կապված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ։ Այժմ, ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում հաճախ է պատահում, միանգամից շեշտերը փոխվեցին՝ եվ բանակցային գործընթացը նախապայմաններով չի ընդհատվում, և Ալիևը այնքան էլ վատ անձնավորություն չէ։ Վերջինս ինքնին նշանակում է, որ ապրիլյան արյունահեղության, սահմանում ամեն օր կրակի տակ գտնվող տղաների կյանքերի համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Նաև նշանակում է, որ վերջին շրջանում Հայաստանի պահանջները մասամբ սատարած արևմտյան երկրները հերթական անգամ տարօրինակ վիճակում հայտնվեցին»,-Politik.am-ի հետ նման կարծիք հայտնեց լրագրող Արմեն Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին, թե այս հանդիպման արդյունքում ո՞ր կողմի դիրքերն ամրացավ, Արմեն Հովհաննիսյանն ասաց.«Ծիծաղելի կլիներ, եթե ասեի՝ Հայաստանը։ Պարզ է, որ շահեց Ադրբեջանը և դրա հետ կրքոտ սիրային շրջան ապրող երկրները՝ Ռուսաստանը, Բելարուսը։ Այս երկրները նույնիսկ խրախուսվեցին, քանզի, եթե Բաղրամյան 26-ը խնդիրներ չունի, ապա իրենք՝ առավել ևս։ Կարծում եմ, որ սա ամեն գնով Լավրովի պլանի պարտադրման շրջանակներում է, որտեղ Բաղրամյան 26-ը հստակ դերակատարություն է ստանձնել»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը։

 


Այս թեմայով