Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացավ

HRKH9273Այսօր  մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկությունը  Politik.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին:

Հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել:

 

Դիտվել է 309 անգամ
 


Այս թեմայով