Բաղդասարովը պարտքերը վճարելու փոխարեն Շախմատի թիմ է պահում

arm13820730686Շախմատի «Միկա» հայկական թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Միկա» շախմատային ակումբի տերը հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է, որ վերջերս սննկացման պատճառով փակեց իր «Արմավիա» ավիաընկերությունը: Ու, փաստորեն, Բաղդասարովն «Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերը, ՀՀ-ին ու օտարերկրյա օդանավակայաններին իր պարտքերը վճարելու փոխարեն Հունաստան է գործուղում շախմատային թիմ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ մասնագետներ բացատրել են, որ այդ գործուղումը բավական մեծ ծախսերի հետ է կապված. «Միկա»-ի կազմում, բացի երկու հայ շախմատիստուհիներից, հանդես են գալիս մեկ հնդիկ ու մեկ վրացի գրոսմայստերներ, սա իր հերթին ենթադրում է մեծ հոնորարներ, ճանապարհածախս ու կեցության ծախսեր:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով